Բլինքենը TikTok-ը համարում է սպառնալիք ԱՄՆ-ի համար
![]() Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ չինական TikTok սոցիալական ցանցն ԱՄՆ-ի համար սպառնալիք է, որն, այսպես թե այնպես, պետք է վերացվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Մեկնաբանելով թեման Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ նա դրական է պատասխանել է այն հարցին, թե արդյոք TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ-ի անվտանգության համար։ «Կարծում եմ՝ այո»,- ասել է արտաքին քաղաքականության վարչության պետը։ Այս կապակցությամբ Բլինքենին խնդրել են պարզաբանել՝ արդյոք դա նշանակում է, որ նա կողմ է TikTok-ն ԱՄՆ-ում արգելելուն։ Սակայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարը դա չի հաստատել։ «Դրան (ընկալվող սպառնալիքին - խմբ.) պետք է այսպես թե այնպես վերջ տալ: Դրան հասնելու տարբեր ուղիներ կան»,- ասել է Բլինքենը: Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է երկրի 2023 ֆինանսական տարվա բյուջեն, ներառյալ դրույթը, որն արգելում է պետական աշխատողներին աշխատանքային սարքերում օգտագործել TikTok հավելվածը, որը պատկանում է չինական ByteDance-ին: Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նահանգների կեսից ավելիի իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելել են TikTok-ի օգտագործումը պաշտոնական սարքերում՝ մտավախություն ունենալով, որ տվյալները կարող են հայտնվել Պեկինի մոտ։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
