Ֆրանսիան ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների օրենքը
![]() Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին օրենքի ընդունման մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է շրջանցել քվեարկությունն ստորին պալատում։ Պետության ղեկավարը հավանություն է տվել վարչապետի կողմից Սահմանադրության 49.3-րդ հոդվածի կիրառմանը, որը թույլ է տալիս օրենք ընդունել առանց խորհրդարանի հավանության։ Մարտի 12-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 195, դեմ՝ 112 մարդ։ Բողոքի ակցիայի մասնակիցները կրկին հավաքվել են Փարիզի Ազգային ժողովի մոտ՝ արտահայտելու իրենց անհամաձայնությունը բարեփոխումների ընդունման հետ կապված։ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումներն առաջարկել է նախագահ Էմանուել Մակրոնը, ով դրա մասին առաջին անգամ խոսել է 2019թ.: Այդ ժամանակվանից ֆրանսիացիները բողոքի ցույցեր են անում։ Մինչ օրենքն ընդունելը խորհրդարանում, երկրում սկսվել էին գործադուլներ և ցույցեր։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
