Ուիլ Սմիթը «Just the Two of Us» հիթը կատարել է հայ բաս-կիթառահար 10-ամյա Էլեն Ալավերդյանի հետ
![]() Ուիլ Սմիթն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում 1997-ին թողարկված «Just the Two of Us» հիթը կատարում է հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանի նվագակցությամբ: «Ուաո՜ւ, Էլեն, ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես»,- տեսանյութին կից գրել է Սմիթը: «Ուիլ Սմիթ, շնորհակալ եմ այս հրաշքի համար»,- արձագանքել է Էլենը՝ հոլիվուդյան աստղի հետ տեսանյութը հրապարակելով իր էջում: Էլենն ավելի վաղ՝ հունվար ամսին, տեսանյութ էր տեղադրել, որտեղ կիթառով կատարում էր Սմիթի «Just the Two of Us» հիթը: Էլեն Ալավերդյանը երաժշտական ընտանիքից է: Նրա պապիկը «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, երգիչ Սարգիս Ալավերդյանն է, հայրը՝ Հովակը, կիթառահար է: Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա մեծապես ազդել է հայրը, ոգեշնչել են նաև լեգենդար բասիստ Բութսի Քոլինզը, ջազի աստղ Ռիչարդ Բոնան եւ Վիկտոր Վուտենը: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
76228.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
20324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
14223.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
16823.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25020.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
20619.10.2026, 15:00
