Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Սի Ցզինպինը 3-րդ անգամ ընտրվեց Չինաստանի ղեկավար

1253
Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 09:54
Սի Ցզինպինը 3-րդ անգամ ընտրվեց Չինաստանի ղեկավար

Սի Ցզինպինը երրորդ անգամ է ընտրվել Չինաստանի նախագահի պաշտոնում: Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի խորհրդարանը միաձայն քվեարկել է վերջինի օգտին: Նշվում է, որ սա Չինաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թեկնածուն 3-րդ անգամ 5-ամյա ժամկետով նախագահ է ընտրվում:

Սի Ցզինպինի՝ երրորդ անգամ ընտրվելը հնարավոր դարձավ 2018 թվականին իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո: