Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Լաչինի միջանցքը բացելու գործողությունների բացակայությունը պետք է հանգեցնի միջազգային հետևանքների». վարչապետ

735
Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 11:24
«Լաչինի միջանցքը բացելու գործողությունների բացակայությունը պետք է հանգեցնի միջազգային հետևանքների». վարչապետ

«Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի՝ Լաչինի միջանցքը բացելու համար. ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձրագույն օղակից կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից պետք է հանգեցնի միջազգային հետևանքների: