«Սա չափազանց կարևոր որոշում է». Նիկոլ Փաշինյան
![]() Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հաագայի դատարանի երեկվա որոշմանը. «Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ-իրավաբաններն անդրադարձել են, ես կուզեմ անդրադառնալ որոշման քաղաքական նշանակությանը: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը: Երկրորդ, դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը՝ միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և Ադրբեջանին պարտավորեցրեց բացել այն: Դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո ու Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցմերի և բեռների երթևեկության անվտանգությունը»: Վարչապետի խոսքով՝ դատարանն արձանագրեց նաև Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
