Սիրիայում երկրաշարժից հետո մահացել է գրեթե 8,5 հազար մարդ. ԱՀԿ
6360
Կիրակի, 12 փետրվարի, 2023 թ., 20:30
![]() Սիրիայում երկրաշարժից հետո մոտ 8,5 հազար մարդ է մահացել։ Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ «Հստակ թվեր դժվար է ասել, դրանք օրեցօր ավելանում են։ Բայց այն, ինչ մենք այսօր գիտենք, մոտ 4000 մարդ մահացել և 2500-ը վիրավորվել են սիրիական կառավարության կողմից վերահսկվող տարածքներում, և մոտ 4500 զոհվել և 7500 վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում»,- ասել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը ճեպազրույցում: Սիրիայի առողջապահության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ զոհերի թիվը 1408 է, ևս 2341 մարդ վիրավորվել է։ Այսօր Anadolu գործակալությունը հաղորդել է Սիրիայում 3574 զոհի մասին։ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
