Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Զելենսկին առաջարկել է ռուսական անձնագրով ուկրաինացիներին զրկել քաղաքացիությունից

1192
Հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ., 10:18
Զելենսկին առաջարկել է ռուսական անձնագրով ուկրաինացիներին զրկել քաղաքացիությունից

Ռուսական անձնագիր ստացած ուկրաինացիները պետք է զրկվեն երկրի քաղաքացիությունից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մեր խնդիրն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն երկակի, եռակի քաղաքացիություն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, ովքեր հոգևոր կամ քաղաքական ազդեցություն ունեն մեր երկրի վրա, բոլոր այդ մարդիկ պետք է մնան միայն մեկ՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ և ապրեն համապատասխան պետությունում»,- ասել է նա, փոխանցում է РБК-ն: