Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին»․ Սաղաթելյան

504
Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 12:06
«Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին»․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է. «Այսօր վաղ առավոտյան՝ ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ՝ խուզարկություն իրականացնելու պատրվակով, կան բերման ենթարկվածներ:

Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը:

Իրավապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դավաճան իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար:

Այս պահին «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ուղևորվում են ոստիկանության և քննչական բաժիններ ,իրավիճակի մանրամասներին կանրադառանք լրացուցիչ»:

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան