Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում ոմանց

564
Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 11:54
Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում ոմանց

Yerkir.am-ի տեղեկություններով՝ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում: Խուզարկությունների շրջանակներում նախնական տվյալներով բերման են ենթարկվել 4-5 դաշնակցական:

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն և իրականացրել խուզարկություն։