«Բաց նամակ՝ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին». Քրիստինե Վարդանյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին Հարգելի Գարիկ և Սոնա, մամուլի հրապարակումների համաձայն դուք պատրաստվում եք 2022թ. դեկտեմբերի 31-ին ելույթ ունենալ «Ամանորյա» միջոցառմանը: Իրականություն, որտեղ Եռաբլուրը գնալով չի մեծանում, Իրականություն, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ չի եղել պատերազմ, Իրականություն, որտեղ չեն եղել հարյուրավոր զոհեր և վիրավորներ, Իրականություն, որտեղ հայրենիքի համար նահատակվածների մարմինները դեռևս մեր սարերում չեն, Իրականություն, որտեղ թշնամին մեր ինքնիշխան տարածքում չէ, Իրականություն, որտեղ հայկական Արցախը և 120,000 հայեր գերության մեջ չեն: Մինչդեռ բոլոր վերոնշվածները մեր իրականության, իրական Հայաստանի առօրյայի ընդամենը մի մասի նկարագրությունն են: Կյանքի իրավունք, Ազատ տեղաշարժի իրավունք, Կրթության իրավունք, Արժանապատիվ ապրելու իրավունք, Շրջափակված չլինելու իրավունք, Վերջապես հայրենիքի համար նահատակված հոր գերեզման ունենալու իրավունք... Այս օրերին տասնյակ հազարավոր հայ երեխաներ զրկված են այս իրավունքներից շատերից: Հարգելի Գարիկ և Սոնա, այն նույն պահին, երբ Հանրապետության հրապարակից դուք շնորհավորելու եք Ամանորը, հայերի մի մասը լինելու է Եռաբլուրում, մյուս մասը շրջափակված Արցախում: Աղբյուրը` Քրիստինե Վարդանյան |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48
