«Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում». Արցախի ՄԻՊ
![]() Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 24 ժամ է Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։ Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում՝ 270 երեխաներ այս պահին կրտված են իրենց ընտանիքներից։ Սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը։ Սրանք մարդու իրավունքների լայնածավալ ու կոպտագույն խախտումներ են, որոնց վերաբերյալ մինչ այս պահը միջազգային պատշաճ արձագանք չկա։ Ես ակնկալում եմ միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը, մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից ու պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից»։ |

Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ուղերձով
106Երեկ, 17:00
Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
118Երեկ, 16:00
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
31907.05.2026, 22:55
Բացահայտվել են ընտրակաշառքի և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքեր (տեսանյութ)
15107.05.2026, 17:54
«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը կհասնի իր նպատակին»․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
13706.05.2026, 22:18
Հանդիպել են Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը
16705.05.2026, 22:06
