«Ադրբեջանցիները սադրում են խաղաղապահներին, թե՝ սա մեր ադրբեջանական հողն է, թող գնանք Ստեփանակերտ». Լապշին
![]() Հայաստանում բնակություն հաստատած ռուս-հրեա ճանապարհորդ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Ընկերներս տեսանյութ են ուղարկել, որտեղ ադրբեջանցիները սադրում են ռուս խաղաղապահներին Արցախում, թե՝ սա մեր ադրբեջանական հողն է, թող գնանք Ստեփանակերտ, մենք խաղաղ ժողովուրդ ենք։ Այս ամենը տեսագրված է։ Ռուս խաղաղապահները փորձում են կանգնեցնել նրանց։ Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում այս իրավիճակում։ Որ նման սադրանքները սկսվել են միայն այսօր, և ոչ շատ տարիներ առաջ։ Հավատացեք ինձ, ով 32 տարի ապրել է Մերձավոր Արևելքում, նրանք բոլորն էլ այդպիսին են, և նրանց մեթոդները նույնն են: Երբ ես ծառայում էի Լիբանանի սահմանին, նրանց դավանակիցներն իրենց կանանց ու երեխաներին ուղարկում էին Իսրայելի սահմանային ցանկապատի մոտ, իսկ իրենք թաքնվում էին նրանց մեջքի հետևում: Ամբոխը հարձակվում էր սահմանի ցանկապատի վրա և սկսում կոտրել այն։ Երբ մեր ժողովուրդը (և ես նրանց մեջ) նախազգուշական կրակոց էին արձակում օդ, նրանք սկսում էին բղավել՝ «օ Ալլահ, նրանք սպանում են մեզ»: և թատերականորեն փախչում էին: Այս ամենը տեսանկարահանվում էր նրանց կողմից և անմիջապես հայտնվում իսրայելական դաժան զինվորականների մասին լուրերում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
