Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են կազմակերպել ևս մեկ հանդիպում». Փրայս

679
Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 12:42
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են կազմակերպել ևս մեկ հանդիպում». Փրայս

Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նա չի մեկնաբանել՝ արդյոք նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձե՞լ են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, փոխանցում է «Լուրեր»-ը:

«Մենք երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղար Բլինքենը նաև հեռախոսային կապի մեջ է կողմերի հետ։ Վերջին հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպելու ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ այդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։ Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք կշարունակենք աջակցել դիվանագիտությանը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և երկու երկրների միջև խնդիրների լուծում»,- ասել է Փրայսը: