Bonduelle-ը հրաժարվել է լքել Ռուսաստանը
![]() Ֆրանսիական Bonduelle-ն առայժմ չի պատրաստվում կրճատել իր բիզնեսը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Ընկերությունը բացատրել է, որ իրենց խնդիրն է կերակրել մարդկանց, այլ ոչ թե «կռվել Ռուսաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի դեմ»։ «Մենք որոշեցինք մնալ, քանի որ սննդամթերքը, ինչպես դեղագործությունը կամ գյուղատնտեսությունը, կենսական ոլորտ է: Մենք չենք ցանկանում պարենային ճգնաժամը ավելացնել աշխարհաքաղաքական ճգնաժամին»,- ասել է Bonduelle-ի գործադիր տնօրեն Գիյոմ Դեբրոսը: Նա նաև ընդգծել է, որ ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին և սահմանափակումներին լիովին համապատասխան։ Bonduelle-ն ունի երեք գործարան երկրում, որտեղ արտադրում է պահածոներ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի համար: Հոկտեմբերին ֆրանսիական մեկ այլ ընկերություն՝ Danone-ը հայտարարեց ռուսական շուկայից վերջնականսպես դուրս գալու մասին։ Տեղական ստորաբաժանման ղեկավարությունը կփոխանցվի նոր սեփականատիրոջը։ Սպասվում է, որ Ռուսաստանից դուրս գալը Danone-ին կարժենա 1 մլրդ եվրո։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
