ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 4,5 միլիարդ դոլար բյուջետային աջակցություն
![]() ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 4,5 միլիարդ դոլար լրացուցիչ ուղղակի բյուջետային աջակցություն։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքը։ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նշել է, որ այդ միջոցները կտրամադրվեն առաջիկա շաբաթների ընթացքում և կօգնեն Ուկրաինայի կառավարությանը՝ ամրապնդել տնտեսական կայունությունը։ Դրանք կուղղվեն հիվանդանոցների աշխատողներին, պետական ծառայողներին ու ուսուցիչներին աշխատավարձեր վճարելուն, ինչպես նաև տարեցներին և բնակչության խոցելի խավերին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն։ Բացի բյուջետային աջակցությունից, ԱՄՆ-ը ռազմական օգնություն է ցուցաբերում Կիևին։ Այսպիսով, փետրվարի 24-ից Ուկրաինա զենք և այլ սարքավորումներ փոխանցելու ԱՄՆ պարտավորությունների ընդհանուր գումարը մոտեցել է 19,3 միլիարդ դոլարին։ Նոյեմբերի 10-ին հայտարարված օգնության փաթեթը ներառում է Avenger հակաօդային պաշտպանության չորս համակարգեր, Hawk հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք և HIMARS բազմակի հրթիռային կայաններ, 100 Humvee ռազմական զրահամեքենա, 400 նռնականետ և տասնյակ հազարավոր հրետանի և ականանետեր։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
