«Ադրբեջանական սադրանքներն ունեն համակարգված բնույթ». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, 1 շաբաթվա ընթացքում 2 միջադեպ է գրանցվել՝ նույն ուղղությամբ, նույն հատվածում: 2 դեպքում էլ կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, վնաս պատճառվել: Դեպքերից մեկով մարմնական վնասվածք է ստացել նաև քաղաքացիական անձ: Վերջին շրջանում Ասկերանի շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ադրբեջանական կողմը տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որոնք ուղեկցվում են սպառնալիքով: Այդ սադրանքները հստակ ունեն համակարգված բնույթ, համենայդեպս, այս 2 և դրանից բացի գրանցված միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք զուտ կարգապահական կամ ինքնագործունեությունից բխող գործողություններ չեն եղել: Կա հստակ ձեռագիր, կա պլանավորում և ադրբեջանցիներն այդ գծի մեջ են գործում: Ճիշտ է՝ բոլոր միջադեպերի ժամանակ ռուս խաղաղապահների միջամտություն եղել է, իրադրությունը կայունացվել է, սակայն ադրբեջանցիների պահվածքը, խոսքը ցույց է տալիս, որ նրանց ակտիվության նվազումը շատ հարաբերական է: Մի կողմից պետք է հասկանալ, որ հետպատերազմյա ժամանակահատվածի պայմանավորվածություններն ու ռազմաքաղաքական դասավորությունը հանգեցրել է նրան, որ նմանատիպ միջադեպեր անընդհատ լինելու են և արցախցիներն ստիպված են անընդհատ այդպիսի ռեժիմում ապրել ու աշխատել, մյուս կողմից՝ հեշտ է կողքից այդ իրավիճակում ապրողներին անընդհատ հիշեցնել, որ իրավիճակն այսպես է դասավորվել, պետք է դիմանալ կամ հարմարվել: Ամեն դեպքում, մի շարք ուղղություններով, լրացուցիչ անվտանգային միջոցառումների անհրաժեշտություն կա, առանց որի դժվար է լինելու զսպել ադրբեջանական լկտիություններն ու ագրեսիան»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00