«Ադրբեջանն իր գործելակերպով հիշեցնում է Ալ Քայիդային». Նիկոլ Փաշինյան
![]() «Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ հիմնախնդրի համապարփակ, հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021թ. դեկտեմբերին՝ Բրյուսելում: Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020թ. նոյեմբերին՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ: Ադրբեջանի նախագահն ինքն է խախտում 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունն ու դրժում պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ՀՀ ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում ու բացառի ցանկացած էսկալացիա: Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել 2021թ. դեկտեմբերին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր հատվածներում պետք է իրականացվեր զորքերի հայելային հետքաշում»,- Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես վարվում. մի պարզ պատճառով՝ շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը»: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է ՀՀ-ին մեղադրել նաև հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունեն տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ. «Ադրբեջանն է իր գործելակերպով հիշեցնում իսլամը վարկաբեկող Ալ Քայիդային ու Իսլամական պետությանը»,- ասել է նա: |
«Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը». Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
5019:54Եվրոմիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. Սենատի անդամ
6818:48455 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով կալանավորված ՆԳՆ փոխնախարարի հայրը արդարացվել է դստեր պաշտոն ստանալուց 6 ամիս հետո
11217:18«Ուզում եմ հասկանալ՝ սրա հայտարարության «լավատեսական» հիմքերը որոնք են». Վահե Սարգսյան
12616:18«Մեզ համար ո՞վ է ավելի վտանգ ներկայացնում». Վահրամ Մարտիրոսյան
13216:06«Պեկինը չի հանդուրժում անհիմն շահարկումներն ու աղմուկը». Չինաստանի ԱԳՆ
22514:48