Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«1991 թվականի դեկտեմբերի 8-ի պայմանագրով ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ». սահմանադրագետ

623
Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 13:45
«1991 թվականի դեկտեմբերի 8-ի պայմանագրով ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ». սահմանադրագետ

Հայաստանին սպառնացող մարտահրավերների վերաբերյալ քննարկմանը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն իր ելույթում նշել է. «Երբ ՀՀ կառավարությունը վերջին ժամանակներում միշտ անդրադարձ է կատարում Ալմա-Աթայի հռչակագրին՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, նրանք լռում են այն փաստի մասին, որ երբ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թվականին վավերացրել է 1991 թ. դեկտեմբերի 8-ի պայմանագիրը, ՀՀ-ն վերապահումներ է կատարել այդ փաստաթղթի վերաբերյալ, որը վկայում է այն մասին, որ ճանաչելով տարածքային ամբողջականության սկզբունքը, ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ»։