Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«ՀՀ իշխանությունները չեն թաքցնում, որ Արցախի ինքնորոշման հետ կապված իրենք ձեռքերը լվանում են»․ սահմանադրագետ

252
Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 13:18
«ՀՀ իշխանությունները չեն թաքցնում, որ Արցախի ինքնորոշման հետ կապված իրենք ձեռքերը լվանում են»․ սահմանադրագետ

Հայաստանին սպառնացող մարտահրավերների վերաբերյալ քննարկմանը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն իր ելույթում խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ. «Ցանկացած բանակցություններում և դրա արդյունքում կնքվելիք փաստաթղթում Արցախի ինքնորոշման փաստը չպետք է դրվի հարցականի տակ։ Ցավոք, այսօրվա բանակցային գործընթացը գնում է այն ուղղությամբ, և ՀՀ իշխանությունները դա չեն թաքցնում, որ Արցախի ինքնորոշման հետ կապված իրենք ձեռքերը լվանում են և այդ հարցին չեն ցանկանում ընդհանրապես անդրադառնալ։ Այդ հարցն, ըստ էության, թողնում են Ադրբեջանի հայեցողությանը։ Դա նշանակում է, որ իշխանությունները հետ են կանգնում սահմանադրության և հռչակագրի պահանջներից»։

«ՀՀ իշխանությունները չեն թաքցնում, որ Արցախի ինքնորոշման հետ կապված իրենք ձեռքերը լվանում են»․ սահմանադրագետ