«Իրար փոխկապակցված սպառնալիքների շղթա, որն Ադրբեջանն առանց խոչընդոտի առաջ է մղում». Տիգրան Աբրահամյան
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ սահմանված 5-ամյա ժամկետը հարգում են, միաժամանակ ակնարկում, որ այդ ժամկետի ավարտից հետո չեն պատրաստվում իրենց համաձայնությունը տալ մանդատի երկարաձգման առումով։ Սրան զուգահեռ Ադրբեջանից մեղադրանքներ են հնչում Հայաստանն Արցախին կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի անվտանգության վերաբերյալ՝ ՌԴ-ին ուղիղ մեղադրելով հումանիտար բեռի անվան տակ Արցախին զենք/զինամթերք/սպառազինություն մատակարարելու մեջ։ Սրանով ինչ-որ փուլի համար հիմք է նախապատրաստվում կա՛մ ճանապարհը փակելու, կա՛մ ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղակայելու համար։ Եվ շարքի երրորդ խնդիրը. Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանն Արցախին կապող և Ադրբեջանից ՀՀ տարածքով դեպի Նախիջևան գնացող երթուղին պետք է ունենան նույն կարգավիճակը։ Այսինքն՝ եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, ապա Արցախը Հայաստանին կապող ուղին ունենալու է զուտ ճանապարհի կարգավիճակ՝ Ադրբեջանին ուղիղ վերահսկման տակ։ Իրար փոխկապակցված սպառնալիքների շղթա, որն Ադրբեջանն առանց խոչընդոտի առաջ է մղում և որի հակազդման ուղղությամբ ՀՀ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում՝ սրանով նոր վտանգ ստեղծում մարդկային ու տարածքային կորուստների համար»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը». Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
5019:54Եվրոմիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. Սենատի անդամ
6818:48455 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով կալանավորված ՆԳՆ փոխնախարարի հայրը արդարացվել է դստեր պաշտոն ստանալուց 6 ամիս հետո
11217:18«Ուզում եմ հասկանալ՝ սրա հայտարարության «լավատեսական» հիմքերը որոնք են». Վահե Սարգսյան
12616:18«Մեզ համար ո՞վ է ավելի վտանգ ներկայացնում». Վահրամ Մարտիրոսյան
13216:06«Պեկինը չի հանդուրժում անհիմն շահարկումներն ու աղմուկը». Չինաստանի ԱԳՆ
22514:48