Զելենսկին ասել է, որ ընկերությունների ազգայնացումն անհրաժեշտ է բանակին աջակցելու համար
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեղեկացրել է, որ մի շարք ռազմավարական ընկերությունների ակտիվները բռնի կերպով պետական սեփականության տակ առնելու որոշումը անհրաժեշտ է բանակին աջակցելու համար։ Նրա խոսքով, գերագույն հրամանատարի շտաբի նիստում որոշվել է պետական սեփականությանը հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների ակտիվները (Motor Sich, Zaporizhtransformator, AvtoKrAZ, Ukrnafta, Ukrtatnafta): «Նման քայլերն անհրաժեշտ են մեր պետությանը պատերազմի ժամանակ, իրականացվում են գործող օրենքներին համապատասխան և կօգնեն բավարարել մեր պաշտպանական ոլորտի հրատապ կարիքները»,- պարզաբանել է պետության ղեկավարը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին մի շարք ձեռնարկություններ ազգայնացնելու՝ ուկրաինական իշխանությունների ծրագրերի մասին։ Ավելի ուշ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽԽ) քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտնել է, որ ազգայնացված ակտիվները ստացել են ռազմական գույքի կարգավիճակ և փոխանցվել երկրի պաշտպանության նախարարությանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
