Կիևն ազգայնացնում է ուկրաինացի օլիգարխների ձեռնարկությունները
![]() Ուկրաինայի իշխանությունները որոշել են ազգայնացնել մի շարք ռազմավարական նշանակության ձեռնարկություններ, որոնք կապված են ուկրաինացի օլիգարխներ Կոնստանտին Ժևագոյի, Իգոր Կոլոմոյսկու, Վյաչեսլավ Բոգուսլաևի և Կոնստանտին Գրիգորիշինի հետ։ Ukrnafta-ն, Ukrtatnafta-ն, Motor Sich-ը, AvtoKrAZ-ը և Zaporizhtransformator-ն անցնում են պետական սեփականության, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Կարգավորողի թույլտվությամբ այդ ձեռնարկությունների բաժնետոմսերը ֆիզիկական անձանց հաշիվներից դուրս կգան և կդառնան պետական սեփականություն։ Խախտումների առկայության պատճառով, ներառյալ հակամենաշնորհային օրենքի խախտումները, Motor Sich-ի բաժնետոմսերի հետ գործարքներն արգելափակվել էին և հետագայում կալանվել: Բոգուսլաևը ձերբակալվել էր հոկտեմբերին՝ պետական դավաճանության մեղադրանքով։ AvtoKrAZ ընկերությունը փախուստի դիմած օլիգարխ Կոնստանտին Ժևագոյի «Ֆինանսներ և վարկ» խմբի մաս է կազմում: «Զապորոժտրանսֆորմատորը» տրանսֆորմատորային և ռեակտորային սարքավորումներ արտադրող սնանկ ձեռնարկություն է։ Դրա սեփականատերը միլիարդատեր Կոնստանտին Գրիգորիշինն է»,- հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
