RUSAL-ի բաժնետոմսերն անմիջապես ընկել են, երբ Bloomberg-ը գրել է ռուսական ալյումինի դեմ պատժամիջոցների մասին
![]() Այն բանից հետո, երբ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկում է ռուսական ալյումինի դեմ պատժամիջոցների 3 տարբերակ, ներառյալ դրա ամբողջական արգելքը, Մոսկվայի բորսայում RUSAL-ի գնանշումները կտրուկ ընկել են 4,6%-ով՝ 36,57 ₽-ուց հասնելով մինչև 35,05 ₽ մեկ ակցիայի համար: Ալյումինի մատակարարումները վաղուց զերծ են մնացել պատժամիջոցներից՝ մեծ թվով արտադրողների համար դրա կարևորության պատճառով: Մետաղն օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ ավտոմոբիլային արդյունաբերությունից և երկնաքերերի կառուցումից մինչև բջջային հեռախոսների արտադրություն: Չորեքշաբթի օրը Bloomberg-ը հաղորդել է, որ Սպիտակ տունն այժմ դիտարկում է 3 հնարավոր սցենար՝ ռուսական ալյումինի ամբողջական արգելք, մաքսատուրքերի բարձրացում այն մակարդակի, որը կհանգեցնի դրա արգելքին և պատժամիջոցների սահմանում United Co. Rusal International-ի դեմ։ Փորձագետների կարծիքով՝ այս միջոցները «հեռահար հետևանքներ կունենան ալյումինի համաշխարհային շուկայի համար», քանի որ կստիպեն ամերիկյան և ռուսական մետաղի այլ սպառողներին շտապել դրան փոխարինող գտնել։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
