Երևանում կայանալիք «Մանկական Եվրոտեսիլի» բեմը
![]() Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ: Կենտրոնական բեմը խորհրդանշում է հոլը, որը շրջապատված է պտույտն արտացոլող թելերով: Այդ գունավոր թելերը շողում են նաև բեմի վերևում՝ հանդիսատեսին և հեռուստադիտողին փոխանցելով յուրաքանչյուր ելույթի էներգիան: Մինիմալիստական լուծումներով և տեխնիկապես հագեցած այս բեմը թույլ կտա մասնակիցներին այն համապատասխանեցնել իրենց ելույթների և շոուի պահանջներին: «Մեր նպատակն էր ստեղծել ժամանակակից և տեխնոլոգիապես հագեցած բեմ, որը կարտահայտի մեր տեսլականը, ինչպես նաև կբավարարի մասնակիցների ստեղծագործական պահանջները: Մենք արդեն սկսել ենք աշխատանքը մասնակից 16 պատվիրակությունների հետ, և պատրաստվում ենք իսկապես կախարդական շոու պարգևել դեկտեմբերին»,- նշում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը: Հիշեցնենք, մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
168Երեկ, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
51607.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
35802.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
83301.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
16829.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
39723.09.2026, 11:48






