«25 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Վարդանյանին չեն տեղափոխում հիվանդանոց». Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմավիր ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հայկ Վարդանյանն արդեն 25 օր է հացադուլի մեջ է։ Նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, տարել է բազմաթիվ վիրահատություններ։ Ընտանիքի պնդմամբ այս պահին նրա առողջական վիճակը շատ վատ է։ Նրա պահանջը բուժումն է, բժիշկների վերահսկողության տակ գտնվելը։ Բանտում նա պատշաճ բուժում չի ստացել և չի ստանում, ավելին, կորցրել է առողջությունը։ Հացադուլի ընթացքում նա 15 կգ քաշ է կորցրել։ Սակայն նրան չեն տեղափոխում հիվանդանոց։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանի անվերջանալի քննարկումներից են կախված հիվանդ դատապարտյալի հետագա ճակատագիրը։ Երկաթյա լեդին արդեն 3-րդ օրն է՝ քննարկում է դատապարտյալի ն հիվանդանոց տեղափոխելու հարցը և անարդյունք։ Դատապարտյալի կինը խիստ մտահոգ ահազանգում էր մեզ։ Ո՞վ է պատասխանատու դատապարտյալների առողջության և կյանքի համար»: Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18