Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանին բացվել է հավաքագրման շարժական կենտրոն
Սեպտեմբերի 28-ից Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանում Ֆինլանդիայի հետ սահմանին գործում է շարժական հավաքակայան։ Այն տեղակայվել է Տորֆյանովկա ավտոմոբիլային անցակետում։ Այժմ մասնակի զորահավաքի չափանիշներին համապատասխանողներին հսկիչ անցակետում ծանուցագրեր են տրվում։ Մնացածներին կոչ են անում զինվորական ծառայության անցնել որպես կամավորներ, հայտնում է TASS-ը։ Հաղորդվում է, որ հանգստյան օրերին մոտ 17.000 ռուսաստանցի հատել է Ֆինլանդիայի սահմանը, ինչը 80%-ով ավելի է անցյալ շաբաթվա համեմատ: Մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, համանման զորահավաքային հավաքակայան էր հայտնվել Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ Բացի այդ, սեպտեմբերի 23-ին այնտեղ այս տարի ռեկորդային հերթ է գրանցվել՝ 1,7 հազար ավտոմեքենա։ Ռուսները, ովքեր լքել են երկիրը մասնակի զորահավաքի պատճառով և չեն խախտել օրենքը, կկարողանան վերադառնալ, ասել է Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։ «Ռուսաստանը իրավական պետություն է»,- ընդգծել է նա։ Պաշտպանության նախարարությունը նաև հաստատել է, որ չի պահանջելու Ռուսաստանի Դաշնությունից հեռացած քաղաքացիների հարկադիր վերադարձը։ |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18