Զորահավաք հայտարարելուց ի վեր Ֆինլանդիա է մեկնել ավելի քան 43 հազար ռուսաստանցի
![]() Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի հետ սահմանով Ֆինլանդիա է մեկնել 43603 ռուսաստանցի: Միևնույն ժամանակ նույն սահմանով ՌԴ է գնացել 22666-ը։ Այս մասին հաղորդվում է Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության կայքում։ Եթե մինչև սեպտեմբերի 21-ը, երբ Ռուսաստանում «մասնակի» զորահավաք հայտարարվեց, օրական երեք հազարից ավելի ռուսներ էին մտնում Ֆինլանդիա, ապա սեպտեմբերի 21-ից հետո մտնողների թիվը հասել է օրական 4-8 հազարի։ Ֆինլանդիան, Վրաստանը, Ղազախստանը և այլ երկրներ բախվում են Ռուսաստանի քաղաքացիների գերհոսքի, ովքեր որոշել են լքել երկիրը «մասնակի» զորահավաքի հայտարարումից հետո: Ըստ Paper-ի՝ ռուսները շարունակում են հերթագրվել Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող անցակետերում: Սահմանը հատելը պահանջում է մեկուկես ժամից մինչև երեքուկես ժամ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆինլանդիան մտադիր է ամբողջությամբ արգելել շենգենյան վիզաներով ռուս զբոսաշրջիկների մուտքն ու տարանցումը երկիր, ինչպես նաև կդադարեցնի ժամանակավոր ապաստան տրամադրելը Ռուսաստանի զորահավաքից խուսափողներին։ Այս ֆոնին Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն առաջարկում է ցանկապատել Ռուսաստանի հետ սահմանի մի մասը՝ երկիր անօրինական մուտքը կանխելու համար։ Գերատեսչությունն արդեն սկսել է մասնակի ցանկապատի նախագծումը։ Սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել Ռուսաստանի 98 հազար քաղաքացի, դուրս է եկել 64 հազար 234 ռուսաստանցի։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ նրանք ստիպված են լքել Ռուսաստանի Դաշնությունը «ներկայիս անելանելի իրավիճակի պատճառով»։ Նրա խոսքով, օգնություն կտրամադրվի արտերկրից ժամանող այցելուներին, սակայն նրանք ոչ մի նախապատվություն չեն ստանա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
