Մոսկվայից Երևան չարթերային չվերթի ամենաէժան տոմսն արժե մոտ 200 հազար ռուբլի. #The_Guardian
![]() Մասնավոր ինքնաթիռների վարձակալության պահանջարկն աճել է մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո Ամենից հաճախ նման թռիչքներ են իրականացվում դեպի Հայաստան, Թուրքիա և Ադրբեջան, որոնք ռուսներին թույլ են տալիս մուտք գործել առանց վիզայի, գրում է The Guardian-ը։ Հրատարակության տվյալներով՝ ութ ուղևորի համար ինքնաթիռի վարձակալության արժեքը տատանվում է 5 միլիոնից մինչև 9 միլիոն ռուբլի, ինչը սովորական ուղեվարձից շատ ավելի թանկ է։ «Իրավիճակն այս պահին բացարձակ խելահեղ է։ Սովորաբար մենք ստանում էինք օրական 50 հարցում, իսկ այժմ՝ մոտ 5000», - ասում է «Your Charter» ռեակտիվ ինքնաթիռների արտադրության բրոքերային ընկերության տնօրեն Եվգենի Բիկովը։ Ընկերությունը սկսել է ավելի մեծ օդանավերի ամրագրումը՝ պահանջարկը բավարարելու և գների իջեցման համար: Նա հավելել է, որ Մոսկվայից Երևան չարթերային չվերթի ամենաէժան տոմսն արժե մոտ 200 հազար ռուբլի։ FlightWay-ը, որը թռիչքներ է կազմակերպում մասնավոր ինքնաթիռներով, հայտնել է Հայաստան, Թուրքիա, Ղազախստան և Դուբայ միակողմանի թռիչքների հարցումների աճի մասին. պահանջարկն աճել է 50 անգամ։ Ընկերության ղեկավար Էդուարդ Սիմոնովը նշել է, որ վարձակալության համար մատչելի ինքնաթիռների թիվը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։ «Այժմ պահանջարկը գերազանցում է առաջարկը, և գները 6 ամիս առաջվա համեմատ բարձրանում են», - ավելացրել է Սիմոնովը: Ռուսաստանից հոսքը զգալիորեն ավելացավ մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից և զինվորական տարիքի տղամարդկանց համար սահմանների հնարավոր փակման մասին հաղորդումներից հետո։ Առևտրային թռիչքների տոմսերի մեծ մասը սպառվել է նախագահի ելույթից անմիջապես հետո, իսկ մեկնողների հոսքի պատճառով Ռուսաստանի սահմանային կետերում մի քանի կիլոմետրանոց խցանումներ են գոյացել։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
