Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցի զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը
![]() «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրված է. «Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում. «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է նոր փաստ վերջին պատերազմից: Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին: Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ձեռք է բերել ապացույցներ, որ ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողի, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանված վիճակում, ապա WhatsApp-ի միջոցով ուղարկել են նրա կնոջը, հետո տեսանյութը և լուսանկարը հրապարակել են նաև WhatsApp-ի «story» բաժնում: Նրանց ուղարկած տեսանյութում նաև ՀՀ այլ զինծառայողներ են, ովքեր զոհվել են խմբով: Նշված օբյեկտիվ ապացույցները Հիմնադրամի կողմից կստանան անհրաժեշտ իրավական ամրագրում: Այս հանցավոր արարքը հաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների նպատակը նաև հոգեկան տառապանք պատճառելն է զոհվածների ընտանիքներին ու հայ հասարակությանը, էմոցիաների հետ խաղալը: Այս նույն դեպքերն արձանագրվել են նաև 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ: Այսինքն՝ ձեռագիրը չի փոխվում, այս հանցանքները դարձել են քրոնիկ, քանի որ դաժանությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, իսկ այն կատարողները մնում են անպատիժ: Ապացույցները պատշաճ կամրագրվեն, կուղարկվեն նաև կուղարկվեն միջազգային գործընկերներին. այս հանցանքների համար մեղավորները պետք է պատժվեն»: Աղբյուրը` «Թաթոյան» հիմնադրամ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
