Մախաչկալայում ոստիկանները դաժանաբար ծեծել ու բերման են ենթարկել զորահավաքի դեմ ցույցի մասնակիցներին
![]() ՌԴ Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայում, ինչպես հայտնել ենք, զանգվածային բողոքի ցույցեր են զորահավաքի դեմ: Բերման են ենթարկվել տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրող, ոմանք դաժանաբար ծեծվել են: Կանայք սկսել են մասնակցել ակցիային այն բանից հետո, երբ ոստիկանները բերման են ենթարկել մի քանի տղամարդու, ովքեր նույնպես դուրս են եկել բողոքի ցույցի: Տեսանյութերից մեկում երիտասարդ տղաներ, աղջիկներ և կանայք շրջապատում են ոստիկանական մեքենաները և փակում նրանց ճանապարհը՝ վանկարկելով «Բաց թող, թող գնա»: Ցուցարարներից մեկը կախվել է մեքենայի դռան բռնակից։ «Կովկասկիյ ուզել»-ը հաստատել է, որ ուժայինները դաժանաբար ցրել են բողոքի ակցիան, իսկ ձերբակալվածների թվում է թերթի թղթակիցը։ «Ոստիկանության ջոկատները արագ հասան ակցիայի վայր, սկսեցին դաժանորեն բերման ենթարկել հավաքվածներին, ոմանց վրա ուժ գործադրեցին, ծեծեցին, տապալեցին գետնին, որոշ մասնակիցներին տարան ոստիկանական երեք ՈՒԱԶ-ներով, հետո ավտոբուսով, մեքենայով»,- ասել է նա ձերբակալությունից առաջ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
