Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
![]() Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ։ Արարատ Միրզոյանը Պեկկա Հաավիստոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին: Հրադադարի ռեժիմի պահպանման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հստակ և հասցեական դատապարտման կարևորությունը և կանխարգելիչ գործուն քայլերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
