Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը զրկվեց Եվրոպայի 2024թ. առաջնությանը մասնակցելու իրավունքից
![]() Ռուսաստանին զրկել են ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Այն կանցկացվի Գերմանիայում: Ռուսաստանի ներկայացուցչին չեն թույլատրի մասնակցել հավաքականների խմբերի կազմավորման վիճակահանությանը, որը հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Մայնի Ֆրանկֆուրտում: «Առնվազն մինչև 2024 թվականը ռուսները միջազգային մրցումների չեն մասնակցի: Եվրո-2024-ը կանցնի առանց Ռուսաստանի»,- ասել է Ուկրաինայի ֆուտբոլի ընկերակցության նախագահ Անդրեյ Պավելկոն: Եվրո-2024-ը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը գերմանական տասը քաղաքներում՝ Բեռլինում, Քյոլնում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Դորթմունդում, Լայպցիգում, Գելզենկիրխենում, Շտուտգարտում և Դյուսելդորֆում: Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը կմասնակցեն 24 երկրների հավաքականներ: Այս տարվա մայիսին ՈւԵՖԱ-ն զրկել է ռուսներին 2022-23 թվականների Ազգերի լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունքից: Ռուսական ակումբերը զրկված են նաև եվրոպական գավաթների խաղերին մասնակցելու հնարավորությունից: ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած ռազմական հարձակման կապակցությամբ Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին արգելել են մասնակցել միջազգային բոլոր տեսակի մրցումներին՝ «մինչև հետագա ծանուցումը»: |

«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
9512:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
152Երեկ, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
131Երեկ, 14:12
Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
17405.11.2026, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
56605.11.2026, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
52905.11.2026, 14:37
