Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Այո՛, թեմայի մեջ եմ, պայքարի մեջ եմ». Ռոբերտ Քոչարյան

944
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 14:06
«Այո՛, թեմայի մեջ եմ, պայքարի մեջ եմ». Ռոբերտ Քոչարյան

«Բավականին երկար ժամանակ հանդիպումներ, հարցազրույցներ չեմ ունեցել ու ենթադրում եմ՝ կարող էր տպավորություն ստեղծվել, որ մի կողմ եմ քաշվել ու չեմ զբաղվում ակտիվ քաղաքակությամբ»,- քաղաքացիների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պարզաբանելով պատճառը: «Երբ մշակվում էր «Դիմադրություն» շարժման ծրագիրը, ճանապարհային քարտեզը, մենք տարբեր քննարկումներ էինք անցկացնում և՛ պատգամավորների հետ, և՛ լայն շրջանակներում: Հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ Դուք հարթակում չէիք, առաջնորդի դրոշը Ձեր ձեռքին չէր: Առաջնորդի պարտավորությունն է՝ ճիշտ գնահատել իրավիճակը, հետևություններ անել կուտակած փորձից ու ճիշտ քայլերով առաջ շարժվել: Ընտրություններից հետո վերլուծեցինք արդյունքների պատճառները, հիմա մեր գնահատականով առաջին պատճառը եղել է հետևյալը՝ բախվեցին արժանապատիվ խաղաղություն թեզը և խաղաղություն՝ ամեն գնով թեզը, և արժանապատիվ խաղաղությունը մեր բնակչության մի զգալի մասին ուղղակի վախեցրեց. իմ կերպարը, ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց ժողովրդի մեծ զանգվածի, որ կգա ինչ-որ թասիբով, կփորձի ազգային արժեքների համար պայքարել, ինչը կարող է մեր գլխին ևս մեկ պատերազմ բերել»: Քոչարյանի խոսքով՝ ագրեսիայի դեպքում վախն ամենից հզոր բնազդն է ու կա երեք տարբերակ՝ արձագանքելու հարձակմանը. «Պայքարել, փախնել, ենթարկվել կամ ձևանալ, թե մահացած ես: Եվ սա ազդեցություն ունեցավ ժողովրդի պահվածքի վրա: Երկրորդ հանգամանքը եղել է ռևանշիստներ, ղարաբաղցի, հայաստանցի, հին ու նոր, որը սնվում էր երկար տարիներ և որոշակի հետք է թողել:

Երբ մենք սկսում էինք «Դիմադրության» շարժում, այս գնահատականն ունենալով՝ որոշումը հետևյալն էր. փորձել այդ վախը չեզոքացնել՝ իմ կերպարն առաջին գիծ չունենալու ճանապարհով ու նաև չառաջացնել հների, նորերի արհեստական թեզի վերակենդանացում: Այս գործոնները չեզոքացնելու համար ես՝ որպես ՀՀ քաղաքացի մասնակցել եմ երթերին, բայց առաջնորդի դերը չեմ տարել»: Նրա խոսքով՝ շարժումը վերջնական նպատակին չի հասել, բայց ՀՀ պատմության մեջ առաջին անգամ այդպիսի զանգվածով, երկարատև կազմակեպված շարժում է եղել: «Ես ոչ մի տեղ չեմ գնացել, ուղղակի փորձել ենք այլ գործիքակազմով մասնակցել այս ամեն ինչին... հիմա փորձելու ենք վիճակը գնահատել և արագ ենք դա անելու... Այո՛, թեմայի մեջ եմ, պայքարի մեջ եմ, առաջնորդելու ենք պայքարը»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը: