«Ինչ է տեղի ունենում ու ինչու է տեղի ունենում». Նիկոլ Փաշինյան
«Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: ՊՆ-ն, ԳՇ-ն գնահատում է իրավիճակը, կորուստներն ու ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել Ադրբեջանի հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են Կառավարություն, տեղի է ունեցել ԱԽ նիստ. «Որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին ու դրա կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստ: Դիմել ենք նաև ՌԴ-ին՝ 1997թ. բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա, որոշել ենք դիմել նաև ՄԱԿ-ին: Գիշերվա ընթացքում հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ, Ֆրանսիայի, ԻԻՀ նախագահների հետ....»,- ասել է նա: Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր 49 զոհի մասին: «Ինչ է տեղի ունենում ու ինչու է տեղի ունենում. առաջինը կապված է ԼՂ հարցի բանակցային գործընթացի հետ: Հիշում եք, որ 2022թ. մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 կետեր և առաջարկել այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքն այն էր, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց կարծում ենք, որ կետերը պետք է լրացվեն ու լրացված հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել: Բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց ու պարզաբանվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է, որ խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- նշել է Փաշինյանը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18