«Դադարեցրեք պատերազմը բնության դեմ». ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ օգնել Պակիստանին
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը համաշխարհային հանրությանը կոչ է արել շտապ օգնություն ցուցաբերել Պակիստանին, որը հումանիտար աղետի է ենթարկվում զանգվածային ջրհեղեղների պատճառով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի կայքը։ Պակիստանի հեղեղված շրջաններ կատարած այցի ժամանակ Գութերեշն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է երկրին ֆինանսական համապարփակ աջակցություն ցուցաբերի՝ ճգնաժամը հաղթահարելու համար։ «Խոսքը առատաձեռնության մասին չէ, այլ արդարության»,- ասել է գլխավոր քարտուղարն, ով բնական աղետները կապում է կլիմայի փոփոխության հետ: Օգոստոսի վերջին հորդառատ մուսոնային անձրևները և հալչող սառցադաշտերը Պակիստանի հյուսիսային լեռներում հեղեղել են երկրի ավելի քան 30 տոկոսը: Ըստ իշխանությունների՝ աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 1390 մարդ, ավելի քան 33 միլիոն մարդ տուժել է։ Մահացածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ հարյուրավոր գյուղեր կտրված են մնացած աշխարհից հանրապետության հյուսիսում գտնվող լեռնային շրջաններում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Պակիստանում մոտ վեց միլիոն մարդ դարձել է ներքին տեղահանված։ Երկրի կառավարությունը վնասը գնահատում է ավելի քան 30 միլիարդ ԱՄՆ դոլար։ Բացի այդ, տարերային աղետը վնասել է 4 միլիոն հեկտար գյուղատնտեսական հողեր, սատկել է գրեթե 800,000 անասուն, ինչի պատճառով տարածաշրջանում սննդի պակաս է սպասվում, հայտնել է Իսլամաբադի Միջազգային փրկարարական կոմիտեն: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
