Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ուկրաինացի զինվորականները՝ հակահարձակման փորձի «սարսափելի հետևանքների» մասին. WP

1571
Չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ., 22:54
Ուկրաինացի զինվորականները՝ հակահարձակման փորձի «սարսափելի հետևանքների» մասին. WP

Խերսոնի շրջանում հակահարձակման փորձի ժամանակ վիրավորված ուկրաինացի զինվորականները The Washington Post-ի լրագրողներին պատմել են Ուկրաինայի Զինված ուժերի ծանր կորուստների մասին, ինչպես նաև դժգոհել են, որ իրենց բանակը տեխնոլոգիական առումով հետ է մնում Ռուսաստանի զինված ուժերից։
Թերթը նկարագրում է բեկորային վնասվածքներով, հաշմանդամ ձեռքերով, ջախջախված հոդերով և կորցրած վերջույթներով զինվորներին, ովքեր խոսում էին այն աննախանձելի իրավիճակի մասին, որում հայտնվել էին իրենց ստորաբաժանումները հարձակման առաջին օրերին։
Զինվորականներն ասում էին, որ իրենց պակասում է հրետանին, իսկ ռուսական բանակի հետ «տեխնոլոգիական բացը» բարդացնում է իրավիճակը։
Իրավիճակը ճակատում, ինչպես երևում է հրապարակումից, «այնքան զգայուն է, որ ուկրաինացի զինվորական ղեկավարներն արգելել են լրագրողներին այցելել առաջնագիծ»։ Այդ իսկ պատճառով տուժածներից ոմանք համաձայնել են լրագրողների հետ շփվել միայն անանուն։
Նրանցից մեկն ասել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը բացահայտել են ուկրաինական զինված ուժերի դիրքերն ավելի քան մեկ կիլոմետր բարձրությունից։ Երկրորդը խոստովանել է, որ ուկրաինական զորքերը ստիպված են եղել «զգույշ կերպով դոզավորել» զինամթերքի օգտագործումը, և որ թիրախը խոցելու խնդիրներ են ունեցել։
Դենիս անունով մեկն էլ ասել է, որ իր 120 հոգանոց ստորաբաժանման գրեթե բոլոր անդամները վիրավորվել են, ասվում է հոդվածում։
Ուկրաինացի զինվորական պաշտոնյան ասել է, որ կասկածում է, որ նման հակահարձակումն «արժեր այն կորուստները, որոնք այն պատճառել է»: