Օբաման արժանացել է «Էմմի» մրցանակի
![]() ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման արժանացել է «Էմմի» մրցանակի։ Քաղաքական գործիչը ճանաչվել է «ականավոր հեքիաթասաց»։ Այս մասին է վկայում Ամերիկյան հեռուստատեսության ազգային ակադեմիայի տեղեկատվությունը։ Օբաման իր մրցանակն ստացել է «Մեր մեծ ազգային պարկեր» սերիալի «Հրաշքների աշխարհ» դրվագում նկարահանվելու համար, որը հեռարձակվել է Netflix-ով։ Նախկին առաջնորդը հնչյունավորել է դրվագներից մեկը: Օբամայի մրցակիցներն են եղել դերասանուհի Լյուպիտա Նյոնգոյն, հեռուստահաղորդավար Դեյվիդ Աթենբորոն, սցենարիստ և պրոդյուսեր Քարիմ Աբդուլ-Ջաբարը և կատակերգու Ուոլտեր Կամաու Բելը։ «Էմմի»-ն «Օսկար»-ի հեռուստատեսային համարժեքն է: Հիմնական անվանակարգերում մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։ Մրցանակները կհանձնվեն, մասնավորապես, լավագույն կատակերգության, դրամայի և մինի-սերիալների համար: Օբաման ԱՄՆ-ն ղեկավարել է 2009-ից 2017 թվականներին։ Քաղաքական գործիչը Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել «միջազգային դիվանագիտության և մարդկանց միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված արտասովոր ջանքերի համար»։
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
