Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական կողմը Կիևին օգնության մեծ փաթեթի շրջանակներում կտրամադրի 850 միկրոդրոն։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նշել է, որ Ուկրաինային 63,7 մլն դոլարի օգնության փաթեթը կօգնի թիրախների վաղ հայտնաբերմանը։ Փաթեթը ներառում է նաև 200 նոր անօդաչու թռչող սարքեր և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր: Ջոնսոնը ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարել է Կիևում՝ Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ իրականացրած այցի շրջանակներում։ Մեծ Բրիտանիայի վարչապետը «Թվիթերում գրել է իր երկիր ժամանելու մասին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ուկրաինային 2,8 մլրդ դոլարի չափով ռազմական օգնության ամենամեծ փաթեթը հատկացնելու մասին։ Բորիս Ջոնսոնի գրասենյակը նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ուկրաինան մտադիր են համաձայնագիր կնքել թվային առևտրի վերաբերյալ։ Դրա նպատակն է օգնել Կիևին երկրի տնտեսության վերականգնման գործում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
