Բայդենը հայտարարել է Ուկրաինային հատկացվող օգնության ամենամեծ փաթեթի մասին
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային անվտանգության ապահովման համար շուրջ 3 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Վերջին վեց ամիսների ընթացքում ուկրաինացիները ոգեշնչել են աշխարհին իրենց արտասովոր քաջությամբ և ազատությանը նվիրվածությամբ: Նրանք վճռական և ուժեղ էին ռուսական լայնածավալ ներխուժման դիմաց»,- ասել է ամերիկացի առաջնորդը: Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգթոնը հանձնառու է աջակցելու Ուկրաինայի ժողովրդին, որը շարունակում է պայքարել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ «Ես հպարտ եմ հայտարարելու մինչ օրս անվտանգության աջակցության մեր ամենամեծ տրանշի մասին՝ մոտավորապես 2,98 միլիարդ դոլարի սպառազինություն և տեխնիկա, որը կտրամադրվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցով», - ասել է Բայդենը: Նրա խոսքով՝ ֆինանսավորումը թույլ կտա Ուկրաինային ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, հակահրթիռային անօդաչու թռչող սարքեր և ռադարներ «երկարաժամկետ պաշտպանության համար»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
