ԵՄ առաջին երկիրը փակում է մուտքը ռուսների համար
![]() Եվրոմիության առաջին երկիրն իջեցնում է «երկաթե վարագույրը» Ռուսաստանի քաղաքացիների համար՝ չսպասելով պատժամիջոցների յոթերորդ փաթեթի վերաբերյալ որոշմանը, որտեղ եվրոպական մի շարք երկրներ առաջարկում են ներառել վիզայի արգելք։ ERR-ը հայտնում է, որ Էստոնիայի իշխանությունները, որոնք արդեն հայտարարել են, որ ռուսներին երկիր չեն թողնի էստոնական շենգենյան վիզաներով, մտադիր են ընդլայնել այլ երկրներում տրվող վիզաների սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Վեյկո Կոմուսաարը։ ԵՄ համաձայնագրերը թույլ են տալիս արգելել մուտքը այլ երկրների կողմից տրված վիզաների վրա, ասել է ներքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսաուն։ Բացառություն կկատարվի միայն ռուսաստանցիների համար, ովքեր այցելում են Էստոնիա հարազատներին կամ ունեն երկարաժամկետ կացության թույլտվություն, ինչպես նաև դիվանագետների, տրանսպորտային ընկերությունների աշխատակիցների և մարդասիրական վիզա ստանալու չափանիշներին համապատասխանող անձանց համար։ Ավելի վաղ Էստոնիան դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին ժամանակավոր կացության թույլտվությունների և ուսումնական վիզաների տրամադրումը, ինչպես նաև սահմանափակումներ է մտցրել կարճաժամկետ աշխատանքի վրա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
