Բայդենը վարակվել է կորոնավիրուսով
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ին, հայտնել է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նախագահ կրկնակի պատվաստված է և ունի շատ մեղմ ախտանիշներ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Վարչակազմի պաշտոնյաները հավելել են, որ Բայդենն սկսել է բուժում անցնել։ Նա մեկուսացման մեջ է, բայց կշարունակի աշխատել։ Նա իր բոլոր պարտականությունները կկատարի հեռախոսով և Zoom-ի միջոցով։ Սպիտակ տունը խոստացել է նաև զգուշացնել բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին շփվել են Բայդենի հետ, այդ թվում՝ Քոնգրեսի անդամներին և լրագրողներին կատարվածի մասին։ Վարչակազմը հավելել է, որ Բայդենը երեքշաբթի օրը նույնպես թեստ է հանձնել COVID-19-ի համար, բայց այն բացասական է եղել։ Ավելի վաղ աշխարհում COVID-19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Հուլիսին ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ էր արել վերադառնալ դիմակների ռեժիմին։ Աշխարհում վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճում է. «Ես նույնպես մտահոգված եմ մահացության աճի միտումով»,- ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
