«ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանն ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։ Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ գեներալ Խաչատրյանը պատերազմի օրերին առանցքային պաշտոն է զբաղեցրել և տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որին խիստ սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։ «168 ժամ»-ի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից բանակային կորպուսներին և Պաշտպանության բանակին հրաման իջեցվել է անցնելու պաշտպանության, սակայն եղել է հատված, որը ողջ ծավալով թշնամու գործողություններին չի պատրաստվել՝ ակնարկելով ՊԲ-ին։ Ավելին, Խաչատրյանը պնդում է, որ պատերազմից առաջ եղել է ԳՇ պետի կարգադրությունը՝ լինել կառավարման կետերում, սակայն ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմի մեկնարկին այնտեղ չի եղել։ Պատերազմում մեր պարտության գլխավոր խնդիրն այն է եղել և դրա վրա պետք է կենտրոնանալ, որ չնայած նախապես հավաստի տեղեկություններ են ստացվել պատերազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ, ասում են՝ նույնիսկ կոնկրետ օրն է հետախուզությունը նախապես իմացել, Զինված ուժերը, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԲ-ն, ողջ հնարավորություններով չի ծավալվել, այլ միայն որոշակի ուժեղացումներ է արել, ինչը նման իրադրության պայմաններում խիստ անբավարար է եղել։ Ավելին, տեղեկություններ կան, որ հետախուզությունը նույնիսկ հստակ ասել է, որ հարձակման գլխավոր ուղղությունն Արցախն է լինելու և դրա հիման վրա բանակային կորպուսները ոչ միայն խաղաղից պատերազմի անցնելու համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, այլ դրա շրջանակներում նույնիսկ հասցրել են սպառազինության պահեստները տեղափոխել, ինչը ՊԲ-ի դեպքում չի եղել և Ադրբեջանը պատերազմի առաջին օրերից դրանք անմիջապես խոցեց։ Թե ինչո՞ւ ՊԲ-ն համապատասխան հետախուզական տեղեկությունների առկայության պայմաններում նախապես ողջ ծավալով չի բացազատվել, պաշտպանության չի անցել, արդեն հուշում է, որ պատերազմի հանգամանքների բացահայտման գլխավոր պատճառն այստեղ պետք է փնտրել»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24