ՌԴ Պետդուման ճանաչում է Հայաստանում տրված վարորդական իրավունքը
![]() Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ՝ Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների ճանաչման մասին՝ առևտրային տրանսպորտի, մասնավորապես՝ տաքսիների ոլորտում աշխատող անձանց համար, հաղորդում է REGNUM-ը։ «Այսպիսով, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները կհավասարեցվեն»,- ասել է ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը։ Փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում: Միևնույն ժամանակ, ավելի վաղ Պետդումայում առաջարկ էր արվել վերանայել որոշումը, որով Ղրղզստանի քաղաքացիներին թույլատրվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն իրենց ազգային վարորդական իրավունքներով՝ ի պատասխան Կիրգիզիայի նախագահի այն որոշման, որով տոնական օրերի ցանկում էր ներառվում Ռուսական կայսրության դեմ ապստամբության օրը: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
