Ինչպես են Շատունովին տեղափոխում հիվանդանոց. բացառիկ կադրեր
![]() Տեսախցիկներն արձանագրել են ռուսական էստրադայի երգիչ Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները։ Կադրերում երևում է՝ ինչպես են երգչին հիվանդանոց տեղափոխած ընկերներն օգնում նրան դուրս գալ մեքենայից: Հիշեցնենք՝ «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկանում՝ սրտային անբավարարության պատճառով: МК-ն գրում է, որ դեպքի օրը երգիչը գտնվել է Դոմոդեդովո քաղաքային թաղամասի ամառանոցում՝ ընկերների հետ: Ուրախ երեկո են անցկացրել՝ խեցգետին կերել, գարեջուր խմել: Շատունովի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: «Ինձ մոտ սպազմ է»,- ասել է նա: Ընկերներն անմիջապես շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները, իմանալով հասցեն, խորհուրդ են տվել տեղափոխել մոտակա հիվանդանոց, քանի որ այդպես ավելի արագ կլինի։ Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, որտեղից, հաշվի առնելով ծանր վիճակը, տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց։ Շատունովի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
89428.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
22124.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15723.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
18423.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
26220.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22819.10.2026, 15:00
