Մանրամասներ` Շատունովի կյանքի վերջին ժամերից
![]() Ինչպես հայտնել էինք, սրտային անբավարարության պատճառով 48 տարեկանում մահացել է ռուսական էստրադայի երգիչ, «Ласковый май» խմբի մեներգիչ Յուրի Շատունովը: МК-ն գրում է, որ դեպքի օրը երգիչը գտնվել է Դոմոդեդովո քաղաքային թաղամասի ամառանոցում՝ ընկերների հետ: Ուրախ երեկո են անցկացրել՝ խեցգետին կերել, գարեջուր խմել: Շատունովի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: «Ինձ մոտ սպազմ է»,- ասել է նա: Ընկերներն անմիջապես շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները, իմանալով հասցեն, խորհուրդ են տվել տեղափոխել մոտակա հիվանդանոց, քանի որ այդպես ավելի արագ կլինի։ Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, որտեղից, հաշվի առնելով ծանր վիճակը, տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց։ Շատունովի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։ Ընկերները նշում են, որ Յուրի Շատունովը վերջին շրջանում ընկճված էր՝ «Ласковый май» խմբի երգերի հետ կապված դատական գործընթացների պատճառով։ Սակայն չափավոր էր խմում, չէր ուտում այնպիսի մթերքներ, որոնք կարող էին առողջության վատթարացում առաջացնել։ |

«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
17612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
20009.10.2026, 00:06
Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը
68707.10.2026, 09:48
«Ես էլ, ամուսինս էլ, երազում ենք դառնալ ծնողներ». Անի Թովմասյան (Շպռոտ)
38302.10.2026, 12:30
Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
85201.10.2026, 15:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
17129.09.2026, 16:48
