Իտալիան կկարողանա ձմեռն անցկացնել առանց ռուսական գազի. #Eni
![]() Իտալիան կկարողանա գոյատևել գալիք ձմռանն առանց Ռուսաստանի գազի, եթե վառելիքի մատակարարումները դադարեցվեն։ Այսպիսի հայտարարություն է արել իտալական Eni էներգետիկ ընկերության ղեկավար Կլաուդիո Դեսկալցին։ Նրա խոսքով՝ երկիրը պատրաստ չէր լինի այդ իրավիճակին, եթե Մոսկվան հիմա դադարեցներ մատակարարումները: Սակայն 2022-2023 թվականների աշուն-ձմեռ ժամանակահատվածին Իտալիան արդեն պատրաստված կլինի։ «Մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում։ Հնարավոր է, որ Իտալիայում բարձր տագնապի վիճակ և որոշ սահմանափակումներ մտցվեն»,- Դեսկալցիի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։ Էներգետիկ ընկերության ղեկավարն ընդգծել է, որ այս պահին երկրում պաշարների մակարդակը կազմում է 54 տոկոս։ Մինչև հոկտեմբեր Իտալիան պետք է 70-80%-ով լրացնի պահեստը։ Տեղական կառավարությունը, ասել է Դեսկալցին, քայլեր է ձեռնարկում ձմեռը հաղթահարելու համար: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Գազպրոմը» Eni նավթագազային խմբին մատակարարելու է իտալական կողմի պատվիրած գազի միայն 65%-ը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
