Մեծ Բրիտանիայի շուրջ 49 քաղաքացի ՌԴ «սև ցուցակում» է
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի 49 քաղաքացու նկատմամբ։ Նրանց թվում են մի շարք խոշոր լրատվամիջոցների թղթակիցներ ու ղեկավարներ, զինված ուժերի հրամանատարության, ռազմարդյունաբերական համալիրի և պաշտպանական համալիրի ներկայացուցիչներ։ Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել հետևյալ լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիրների նկատմամբ՝ Guardian - Քեթրին Սոֆի Վիներ, Times - Ջոն Ուիզերոու, The Daily Telegraph - Քրիս Էվանս, Daily Mail - Էդվարդ Վերիթի, The Independent - Քրիստիան Բրոթոն: Բացի այդ, ցուցակում ընդգրկված են այս գործակալությունների լրագրողներ, սյունակագիրներ, թղթակիցներ և հաղորդավարներ, ինչպես նաև BBC-ի, Sky News-ի, Channel 4 News-ի, ITV-ի, Financial Times-ի և The Sunday Times-ի աշխատակիցներ: «Ցուցակում ընդգրկված բրիտանացի լրագրողները ներգրավված են Ռուսաստանի և Ուկրաինայի ու Դոնբասի իրադարձությունների մասին կեղծ և միակողմանի տեղեկատվության կանխամտածված տարածման մեջ: Իրենց կանխակալ գնահատականներով նրանք նաև նպաստում են բրիտանական հասարակության մեջ ռուսաֆոբիայի հրահրմանը»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
