«Մենամարտ»՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
![]() Հունիսի 16-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Մենամարտ» նվագախմբի հետ խորագրով ինքնատիպ համերգային երեկո։ Համերգը նվիրվում է լատվիացի անվանի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսի 75-ամյակին։ Համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։ Երեկոյին որպես մենակատարներ հանդես կգան ճանաչված երաժիշտներ Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Մաքսիմ Նովիկովը (ալտ): Համերգային ծրագրում Գեորգս Պելեցիսի «Աշուղի պատմությունը» ալտի, դուդուկի և լարայինների համար, «Զարդենու ձայնը», «Յասամանի այգի» և «Ծաղկած հասմիկ» ջութակի, վիբրաֆոնի և լարայինների համար, Ռոբերտո դի Մարինոյի Կոնցերտ թիվ 1 ջութակի և լարայինների համար, «Ներեուհիներ» կոնցերտ ալտի և լարայինների համար ստեղծագործություններն են։ Բոլոր կատարվող ստեղծագործությունները հայաստանյան պրեմիերաներ են։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
