Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Աֆրիկայում միլիոնավոր մարդիկ սովի են մատված
![]() Արևմտյան Աֆրիկայի երկրները բախվում են վերջին 10 տարվա ընթացքում իրենց վատթարագույն պարենային ճգնաժամին, որտեղ, ըստ Նորվեգիայի փախստականների խորհրդի, ավելի քան 27 միլիոն մարդ արդեն տառապում է սովից: Նշվում է, որ սովյալների թիվը կարող է հասնել 38 միլիոնի արդեն այս տարվա հունիսին, սա նոր ռեկորդ կլինի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն։ «Հիմա պետք է ավելացնել ֆինանսավորումը։ Քանի որ ուկրաինական ճգնաժամն ավելի մեծ ճնշում է գործադրում օգնության բյուջեների վրա, Սահելի և Չադի լճի շրջանների բնակիչներին չպետք է մոռանալ», - ասում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի փախստականների նորվեգական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Մորին Մեգին: Աֆրիկայի այս տարածաշրջանում հացահատիկի արտադրությունը նվազել է մոտ մեկ երրորդով: Երաշտները, ջրհեղեղները, հակամարտությունները և COVID-19 համաճարակի տնտեսական ազդեցությունը միլիոնավոր մարդկանց ստիպել են լքել իրենց հողերը: Վերջին 5 տարիների ընթացքում Արևմտյան Աֆրիկայում պարենային ապրանքների գներն աճել են 20-30%-ով և այս տարի կարող են աճել ևս 20%-ով։ «Ուկրաինայի ճգնաժամը վտանգավոր կերպով սրում է իրավիճակը… Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ցորենի հասանելիության զգալի կրճատմանը Արևմտյան Աֆրիկայի 6 երկրների համար, որոնք ներկրում են Ռուսաստանից կամ Ուկրաինայից իրենց ցորենի առնվազն 30%, իսկ որոշ դեպքերում՝ ավելի քան 50%-ը»,- ասվում է զեկույցում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
